Այսօր Բրյուսելում կկայանա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հանդիպումը։
«Մայիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպում է անցկացնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», – հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդին։