Անվտանգությունը՝ որպես կյանքի որակի հիմնական բաղադրիչ. ինչի՞ մասին են վկայում սոցհարցումները Հայաստանում
MPG-ն ներկայացրել է ապրիլի 26-30-ը Հայաստանի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների թվում 18 և բարձր տարիքի 1100 մարդ է եղել՝ Հայաստանի բոլոր մարզերից։
Հոդվածում դիտարկվում են այն հիմնական միտումները, որոնք արձանագրվում են վերջին տարիներին։ Ներկա և նախկին իշխանությունների օրոք մարդկանց կյանքի որակը որոշող առանցքային հարցերի շուրջ հանրային կարծիքը համեմատելու համար վերլուծության մեջ որպես հիմք օգտագործվել են 2015-2023 թվականների տվյալները։
2021-ի համեմատ կյանքից բավարարվածության մակարդակը 2023-ին աճել է, բայց այդ ցուցանիշը դեռ ցածր է 2019-ի և 2017-ի արդյունքներից
Ընդհանուր առմամբ, 2015-ին իր կյանքից բավարարված է եղել հարցվածների 52,5%-ը, 2017-ին՝ 62,8%-ը, 2019-ին՝ 73,1%-ը, 2021-ին՝ 45,6%-ը, 2023-ին՝ 53,5%-ը: Այս ցուցանիշը գնահատում է բնակչության ընդհանուր հուզական տրամադրությունը, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական բաղադրիչները: Բայց տնտեսությունը, որի հետ մարդն առնչվում է առօրյա կյանքում, զգալիորեն ավելի բարձր դեր է խաղում։ Այլ գործոններ ևս դեր են խաղում՝ առողջության մակարդակը, իրավիճակն աշխատավայրում, ընտանեկան խնդիրները, ինչպես նաև կոնյունկտուրային գործոնները, ինչպիսիք են տարվա սեզոնը: Հատկանշական է, որ 2018-ի «հեղափոխությունը» ընդհանուր հուզական ֆոնը բարելավել է մոտ 10%-ով, իսկ կորոնավիրուսը և պատերազմում կրած պարտությունը վատթարացրել այն 27,5%-ով:
Բնակչության բարեկեցության մակարդակի սուբյեկտիվ գնահատումն աճում է, իսկ երկրում տնտեսական իրավիճակի գնահատականը՝ տատանվում։ Գնահատումը 2022 թվականի համեմատ նվազել է
Բնակչության սեփական տնտեսական բարեկեցության մակարդակը վերջին տարիներին աստիճանաբար բարելավվել է։ Թեև հարկ է հաշվի առնել, որ 2021 և 2015 թվականներին կարծիքը ֆիքսվել է տնտեսական ճգնաժամերի ֆոնին, իսկ 2017-2019 և 2022-2023 թվականներին՝ լավ տնտեսական աճի ֆոնին։ Այնուամենայնիվ, այստեղ ավելի շատ դեր է խաղում կուտակային էֆեկտը, և կուտակված բարեկեցության մակարդակը հիմք է դառնում սեփական տնտեսական իրավիճակը գնահատելու համար։ 2019-ին 2,5%-ը իր ֆինանսական վիճակը շատ լավ է անվանել, իսկ 5,5%-ը՝ շատ վատ: 2019-ին 2,5%-ը շատ լավ է անվանել իր ֆինանսական վիճակը, իսկ 5,5%-ը՝ շատ վատ, 2023 թվականին արդեն 5,6%-ն է լավ անվանել, իսկ շատ վատ՝ 6,0%-ը։
Երկրում տնտեսական իրավիճակի գնահատումը բավականին սուբյեկտիվ երևույթ է և մեծապես կախված է կոնյունկտուրայից, ինչպես նաև տեղեկատվական միջավայրից։ Օրինակ՝ 2018-ի մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տնտեսական իրավիճակը նույնիսկ վատացել է, բայց դրա գնահատականը կտրուկ փոխվել է դրական ուղղությամբ։ 11% ը երկրի տնտեսական վիճակը լավ է համարում, իսկ 48%-ը՝ վատ:
Երկրի տնտեսական իրավիճակի գնահատականը կախված է քաղաքականության ընկալումից
Աղյուսակը ցույց է տալիս սեփական ընտանիքի նյութական իրավիճակի ընկալման համեմատական վերլուծությունը և երկրում տնտեսական իրավիճակի գնահատումը 2017, 2019 և 2023 թվականներին:
Գծապատկերային տվյալներն արտացոլում են դրական և բացասական գնահատականների հանրագումարը: Ինչպես տեսնում ենք, սեփական վիճակի գնահատականները միշտ ավելի լավն են, քան երկրի իրավիճակի ընդհանրացված գնահատականները։ Այս երևույթը նկատվում է աշխարհի շատ երկրներում, որտեղ մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը: Բռնապետություններում մարդիկ կարող են ասել, որ երկրի դիրքն ավելի լավն է, քան իրենցը՝ ենթադրելով, որ «սխալ» կարծիքի համար կարող են պատժվել:
Այդուհանդերձ, ժողովրդավարության ցուցանիշ չէ այն, որ սեփական բարեկեցության վերաբերյալ բացասական գնահատկանները գերզանցում են երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ բացասական գնահատականներին։ Մեծ տարբերության դեպքում կարելի է խոսել ընդհանուր քաղաքական դժգոհության մասին, որն, ի դեպ, ազդում է երկրի տնտեսական իրավիճակի գնահատականների վրա: 2017-ին տարբերությունը 49% էր, 2019-ին՝ 19%, իսկ 2023-ին՝ 34%: Եթե այս տարբերությունն ընկալենք որպես քաղաքական գործակից, ապա հասկանալի է, որ նույնիսկ հիմա երկրում քաղաքական իրավիճակի ընդհանուր ընկալումը դեռ ավելի լավ է, քան նախկին իշխանությունների օրոք։ Դա պայմանավորված է նրանով, որ «հեղափոխության» ժամանակ ներկայիս իշխանությունները ձեռք են բերել լեգիտիմության բավական մեծ պաշար, որն աստիճանաբար նվազում է, բայց դեռևս ամբողջությամբ չի նվազում նախկին իշխանությունների լեգիտիմության համեմատ։ Այստեղ իշխանության մնալու ժամկետը վերջին գործոնը չէ, քանի որ փոփոխությունն ինքնին կարող է դրական ընկալվել։ Իր դերն է խաղում նաև տեղեկատվական ֆոնը․ այժմ այն ավելի շատ բացասական է, իսկ նախկին իշխանությունների օրոք վատ էր։ Բայց ապագայում բարելավումների հույսն էլ ավելի մեծ դեր է խաղում: Ապագայի բարելավման հույսը ընկալման և ներկա իրականության հիմնական գործոնն է:
Հարցվածները բարեկեցության բարելավում են ակնկալում
2018-2019 թվականների համեմատ սպասումներն ավելի համեստ են դարձել. առաջիկա տարում մոտ 20%-ով ավելի քիչ մարդ է բարեկեցության բարելավում ակնկալում, սակայն դրական գնահատականներն, այնուամենայնիվ, գերակշռում են: Բնակչության կեսից պակասը կիսում է լավատեսական տրամադրությունը։ 2022 թվականի տվյալներ այս առումով չկան, ուստի հնարավոր չէ գնահատել կարճաժամկետ միտումները։ Ընդհանուր առմամբ, հեռանկարների գնահատումը 2020 թվականի վերջից կայուն է մնում։ Եթե 2018 թվականի մարտին իր վիճակի բարելավում էր ակնկալում 34 տոկոսը, ապա 2023 թվականի ապրիլի վերջին այդ սպասումն ունի 46 տոկոսը։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի վերլուծությունը՝ հատուկ Armenia Today-ի համար։
Կարդացեք նաև՝
Հայաստանի քաղաքացիները նշել են երկրի գլխավոր խնդիրը
Հայաստանի քաղաքացիները նշել են երկրի իշխանությունների կողմից ընտրված դաշնակիցների անունները
ՀՀ քաղաքացիները իշխանություններին սահմանային գնդակոծությունների և Լաչինի միջանցքի անցակետի տեղադրման մեջ եբ մեղադրել