ՀՀ վարչապետի որդուն առևանգելու մեջ կասկածվող ձերբակալված Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը, ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ֆեյսբուքյան գրառման մեջ նա հայտնել է, որ այցելել է նրան։ «Ցավոք, նա հրաժարվել է դադարեցնել հացադուլը։ Նրա առողջական վիճակը բավարար է»,- գրել է փաստաբանը։
Մելիքյանը հայտնել է նաև, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 20-ին՝ ժամը 15։00-ին։
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 17-ին բերման էր ենթարկվել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն Armenia Today-ին հաստատել էր, որ վարչությունում հաղորդագրություն է ստացվել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Armenia Today-ի աղբյուրը հայտնել է «Որդիների կանչը» հասարակական կազմակերպության չորս անդամների կալանավորման մասին, բոլորը, բացի Հակոբյանից, հետո ազատ են արձակվել:
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Մահացած զինծառայողի մայրը մայիսի 18-ին հացադուլ էր հայտարարել. Էրեբունի բժշկական կենտրոնից, ուր գիշերը հոսպիտալացվել էր իր ինքնազգացողության վատթարացման պատճառով, տեղափոխվել էր քննչական մեկուսարան։ Մայիսի 19-ի գիշերն առերեսում էր տեղի ունեցել Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 25-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-4...