Բժիշկ-թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը պատմել է, թե որ մթերքների հետ չպետք է հնդկաձավար օգտագործել։
Նրա խոսքով՝ հնդկաձավարը խտացնում է արյունը։ Թրոմբոզից, վարիկոզից, անգինայից, սրտի կաթվածից և այլ հիվանդություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս հնդկաձավարը չօգտագործել նմանատիպ ազդեցություն ունեցող սննդի հետ:
«Բացառեք շաքարավազը։ Դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է։ Շաքարավազը բարձրացնում է արյան մածուցիկությունը, մեծացնում թրոմբոզի վտանգը»,-գրել է Կուտուշովը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ չի տալիս հնդկաձավարը համատեղել յուղոտ և ապխտած մսի, պահածոների և ալկոհոլի հետ։