Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը պետք է դիտարկել:
«Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են, դրանցից մեկը կարող է լինել, որ այս գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են՝ այսինքն կիլոմետր քառակուսիների ճշգրտումներով»,- ասաց նա և նշեց, որ սա դեռ պետք է համաձայնեցվի:
Փաշինյանի խոսքով՝ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան․ «Այսինքն՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 20-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6...