Ազգային ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ: 107 պատգամավորից քվեարկություններին մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանը: Նրանց օգտին քվեարկել է 67 պատգամավոր»,- ասաց Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում։