ՀՀ ազգային ժողովի 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը գաղտնի քվեարկությունից հետո հայտնել է, որ խորհրդարանի 107 պատգամավորից որևէ մեկը չի մասնակցել քվեարկությանը։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշել է, որ եթե թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած թեկնածուներից երկուսը։
Սակայն, քանի որ ո՛չ Թորոսյանը, ո՛չ Խաչատրյանը և ո՛չ էլ Մխիթարյանը ձայներ չեն ստացել, ապա երկրորդ փուլ չի կարող լինել։ Արշակյանը շեշտել է, որ այժմ հարցը ԲԴԽ դաշտում է, և 10-օրյա ժամկետում նրանք պետք է առաջադրեն թեկնածուների հաջորդ եռյակին։