Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ մարզիչ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Հայաստանի չեմպիոն դարձած բոլոր 13 բռնցքամարտիկները։ Ուսումնամարզական հավաքը կտևի մինչև հունիսի 4-ը։ Ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ այս հավաքով ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրի առաջատարն է
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում կարճ ծրագրից հետո մենասահքում առաջին տեղն է զբաղեցնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մրցաշարը տեղի...