«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) արձագանքել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնված տեսանյութին, որում թղթեր են այրվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում.
«Տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են», – ասվում է թանգարան-իստիտուտի հաղորդագրության մեջ:
ՀՑԹԻ ից նաև հայտնում են, որ առաջիկայում հանդես կգան տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում են չճշտված տեղեկատվություն չտարածել:
Ավելի վաղ newspress.am կայքը տեսանյութ էր հրապարակել, որում, ըստ հրապարակման, «Ծիծեռնակաբերդի բակում այրվում և ոչնչացվում են Ցեղասպանության մասին թերթեր, թերթեր և լուսանկարներ»։
Համաձայն «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի՝ Հայոց Ցեղասպանության տուն – թանգարանին կից տարածքում հայոց պատմության ՝ 1915 հետ կապված նկարներ և փաստաթղթեր են այրվում:
«Հրի են մատնվում Հայոց ցեղասպանությանը վերբերող փաստեր: Այստեղ Կոմիտասի նկարը կար, որը մի տղամարդ փրկեց: Այդ ամենն այվում է հայի ձեռամբ: Այստեղ երկու տղամարդ կային, որոնք նկատելով, որ նակարում ենք հեռացան»,- ֆեյսբուքյան իր էջի տեսանյութում հայտնում է Մարինա Խաչատրյանը:
ՀԿ նախագահի փոխանցմամբ՝ պատմական ժառանգության ոչնչացման ահազանգով դիմել է ոստիկանություն, եկել են տեսել: Հիմա էլ բաժնում հաղորդում է ներկայացնում: