Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ կից հրապարակելով լուսանկար։
«Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը։