ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 29-ի փոխարժեքները։
Ըստ ներկայացված տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0,35 դրամով՝ կազմելով 386,17 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 476.69 դրամ՝ նվազելով 1.71 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով և կազմել 413.78 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.82 դրամ։