Ադրբեջանը ոչնչացրել է Բերձորի Փառքի հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, հայտնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
Նշվում է, որ հուշահամալիրը կանգնեցվել է Խորհրդային տարիներին՝ Բերձորի կենտրոնում։ Հուշարձանը նվիրված էր նաև Արցախյան ազատամարտում զոհված հայերի հիշատակին։ Հուշահամալիրի պատերին փորագրված էին հերոսների անունները, համալիրում ներառված էին նաև երեք խաչքարեր։
Պետական ծառայությունը կատարվածն անվանել է Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության հերթական դրսևորում՝ ընդգծելով, որ Բաքուն արդեն որերորդ անգամ է ոչնչացնում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ կամ հուշահամալիրներ։
Բերձորը (Լաչին) ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2022 թվականի օգոստոսին։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...