ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 30-ի փոխարժեքները։ Ըստ ներկայացված տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.35 դրամով՝ կազմելով 386.52 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ՝ ավելանալով 3.72 դրամով։
Եվրոյի փոխարժեքը ավելացել է 1.11 դրամով և կազմել 414.89 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.78 դրամ։