Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ մի շարք հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամաբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո: Տեղեկությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Արտաքին գործերի նախարարությունը:
Նշենք, որ հարցումը ներառում էր հետևյալ հարցրերը, թե ի՞նչ է ենթադրում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ի՞նչ երթուղի է ենթադրում այն, արդյո՞ք քննարկվում է միջազգային մաքսային կազմակերպության ներգրավումը, ինչպե՞ս է այնտեղ ներկայացված լինելու Ռուսաստանի Դաշնությունը, հայկական և ադրբեջանական ո՞ր բնակավայրերով է անցնելու ճանապարհը:
Ըստ ստացված պատասխանի այս և այլ հարցեր կքննարկվեն Ադրբեջանի կողմից երկու երկրների տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամաբ պետությունների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների ընդունումից հետո: