Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «անխոհեմ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունը։ «ANCA-ն կտրականապես դեմ է հայկական հարցերի վերաբերյալ Բայդենի վարչակազմի անխոհեմ արտաքին քաղաքականությանը և Կոնգրեսի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել քաղաքականությունից, որը կհանգեցնի արցախյան ընտանիքների երկրորդ Հայոց ցեղասպանությանը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։
Հանձնաժողովը նշել է, որ ANCA-ի ղեկավարներն ու կողմնակիցները նախորդ շաբաթ հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ՝ կոչ անելով դաշնային կառավարությանն աջակցել Արցախի բնիկ հայերի ինքնորոշման իրավունքին: «Մենենդեսն Արցախի ազատության համար պայքարող է»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը։ Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի համար այս օրհասական օրերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարում Մենենդեսի ներկայությունն առավել քան երբևէ կարևոր է։ «Մենք ամբողջ երկրի ամերիկահայերի հետ միասին մեր երախտագիտությունն ենք հայտնում Մենենդեսի հետ կառուցողական երկխոսության համար՝ ներառյալ ռազմավարական զրույցն Արցախի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հրատապ ուղղման անհրաժեշտության մասին»,- պարզաբանել է ANCA-ի նախագահը։
Կոմիտեն հիշեցրել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մի քանի ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն Մենենդեսի և նրա վերընտրվելու քարոզարշավի, որին մասնակցել են քաղաքացներ ողջ Միացյալ Նահանգներից։ Նրանց թվում կային դեմոկրատներ, հանրապետականներ, անկախներ և նրանք բոլորը սատարել են սենատորին նրա սկզբունքային դիրքորոշման պատճառով, ըստ որի՝ «Արցախի հայերն արժանի են նույն իրավունքներին, ինչ ամերիկացիները՝ ապրել ազատ իշխանության ներքո, որն իրենք են ընտրել»։
2022-ի վերջին Մենենդեսը լսումներ էր անցկացրել, որոնք հանգեցրին Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության խիստ դատապարտմանը, մեղադրելով Պետդեպարտամենտի վկաներին, ովքեր ցուցմունք էին տվել լսումներին, որ նրանք «բացարձակ չեն արձագանքել» Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնության 907-րդ հոդվածի սահմանափակումների շարունակական չեղարկման և Ադրբեջանի ագրեսիայից հետո Արցախին (Լեռնային Ղարաբաղին) և Հայաստանին ԱՄՆ-ի բովանդակալից օգնության բացակայության վերաբերյալ մտահոգություններին:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Կարեն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը ականատես են եղել 2022 թվականի նոյեմբերի 16-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատումը» թեմայով, սակայն Դոնֆրիդը և Ռիկերն այլևս չեն աշխատում ԱՄՆ Պետդեպարտամենտի համար:
Մենենդեսն ամփոփել է լսումների վերաբերյալ իրենց կարծիքը. «Սա ամենահիասթափեցնող լսումներից մեկն էր, որը ես երբևէ ունեցել եմ, բայց այն օգնեց ինձ մի բան հասկանալ՝ ԱՄՆ-ն «անկողնում» է Ադրբեջանի հետ»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մայիսի 30-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է «համաներման» հնարավոր քննարկման մասին Ալիևի խոսքերը: Նա նաև հույս էր հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումն արդյունավետ կլինի։