ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 292,5 տոննա մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները մայիսի 30-ին Մարտակերտի շրջանում ևս արձանագրել էին հրադադարի խախտման դեպք։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...