ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,-հայտարարել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում։