Հոլիվուդյան դերասան, 83-ամյա Ալ Պաչինոն ԴՆԹ թեստ է պահանջել, քանի որ չի հավատում, որ իր առողջական խնդիրների առկայության պարագայում 29-ամյա Նուր Ալֆալլահը կարող էր հղիանալ իրենից, հայտնում է TMZ-ն:
Չնայած այն հանգամանքին, որ Ալֆալլան արդեն ութ ամսական հղի է, Ալ Պաչինոն միայն երկու ամիս առաջ է իմացել այդ մասին։ Աղբյուրը նշում է, որ լուրը «ցնցել է» դերասանին։
Ալ Պաչինոն հայրության թեստ է պահանջել, պատասխանը հաստատել է, որ Ալֆալլահն իսկապես երեխայի է սպասում իրենից։ Սպասվում է, որ երեխան կծնվի առաջիկա շաբաթներին։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ալ Պաչինոն, ով արդեն ունի երկու դուստր և մեկ որդի, չի ցանկացել այլևս երեխաներ ունենալ։ Ավելին, դերասանը չէր պատրաստվում լուրջ հարաբերություններ կառուցել Ալֆալլայի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր կդառնա։ Նուր Ալֆալլահը 29 տարեկան է։ Նա ծնվել է Քուվեյթում, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ և մեծացել Լոս Անջելեսում: UCLA-ն ավարտելուց հետո աղջիկը դարձել է հաջողակ կինոպրոդյուսեր։ Նախկինում նա հանդիպել է 79-ամյա Միք Ջագերի և 61-ամյա միլիարդատեր, բարերար Նիկոլաս Բերգրուենի հետ:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պակիստանում հրթիռային զենք ստեղծող կազմակերպությունների դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Պակիստանի ազգային զարգացման համալիրի և նրա բալիստիկ հրթիռների ծրագրում ներգրավված երեք հարակից ընկերությունների նկատմամբ,...