ԱՄՆ Արիզոնայի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող փաստաթուղթ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
«Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը»,- ասվում է հայտարարությունում։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում։