Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որի ընթացքում ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
Նշվում է, որ կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում տեղի է ունենում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը։ Ավելի վաղ փոխվարչապետերի հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի բանավիճելու առաջարկին
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Այսօր ավելի վաղ...