Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունի, որտեղ հերքվում է տեղեկությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- գրել է ՊՆ-ն: