Հնդկաստանի արևելքում գնացքների բախման հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 900-ը, հայտնում է Sky News-ը։
Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Օդիշա նահանգում։ Աղբյուրի տեղեկություններով՝ գնացնքների մեկի 10-12 վագոն դուրս է եկել ռելսերից, և ընկել հարակից գծի վրա, հակառակ ուղղությամբ ընթացող մյուս գնացքը բախվել է արդեն վթարված գնացքին։
Հաղորդվում է, որ բեռնափոխադրող ևս մեկ գնացք բախվել է վթարված գնացքցերին, սակայն իշխանություններն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։ Տեղում աշխատում են բազմաթիվ փրկարարներ, շտապօգնության խմբեր, պարզվուն են վթարի պատճառները։
ՀՀ ԱԳՆ-ն Թվիթերի էջում ցավակցել է Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից։ Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի վիշտը։ Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասված է հաղորդագրությունում։