Հայաստանի Արարատի մարզի Երասխում հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000տոննա արտադրանք։
Նախարարը հավելել է, որ ընկերությունում արդեն աշխատում է 200 մարդ, գործարանի գործարկումից հետո աշխատողների թիվը կկազմի 1000։