Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի որոշակի կախվածություններ, որոնք կարող են առօրյայում վառ արտահայտված և տեսանելի չլինել, սակայն դա չի հերքում այդ կախվածությունների գոյությունը, հայտնում է The Voice-ը։
Աստղաբանները նշում են, որ կենդանակերպի նշանը կարող է բացահայտել մարդու կախվածությունների շղթան։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «կախվածության աստղագուշակը», որը կբացահայտի ձեզ «պատանդ պահող» երևույթներն՝ ըստ կենդանակերպի նշանի։
Այծեղջյուր․ Այծեղջյուրները կախված են հասարակական կարծիքից։
Ջրհոս․ Ջրհոսները արկածախնդիր են։ Ջրհոսը սիրում է, երբ ուրիշներն իրենց վտանգի տակ են դնում՝ իհարկե իր առաջարկով:
Ձկներ․ Ձկները կախված են զգացողություններից։ Եթե նա ուրախանալու առիթ չունի, ուրեմն կգնա և իր համար գինի կգնի։
Խոյ․ Միայն մեկ կախվածությունը կարող է ամբողջությամբ ստրկացնել նույնիսկ ամենաուժեղ Խոյին՝ պելմենիներ։
Ցուլ․ Ցուլը կախված է հարմարավետությունից և կախված է շատ նենգորեն: Երբեք չես իմանա, թե ինչ պատճառով է Ցուլը հանկարծակի անհարմարավետություն կզգա, կկատաղի և ագրեսիայի մեջ կընկնի։
Երկվորյակներ․ Երկվորյակները կախվածություն ունեն ամենավատ բանից, որը կարելի է պատկերացնել՝ այլ մարդկանցից:
Խեցգետին․ Խեցգետինները կախված են սիրելիներից։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց Խեցգետիններին միշտ հաջողվում է ամեն ինչ այնպես դասավորել, որ սիրելիներն իրենցից կախված լինեն, իսկ դա, ինչպես հասկանում եք, շատ ավելի վատ է։
Առյուծ․ Առյուծը կախված է ուշադրությունից։ Տեսականորեն, եթե Առյուծին երկար անտեսեն, ապա հնարավոր կլինի տեսնել դասական «մանթոյի» տեսարանն իր ողջ «հմայքով»:
Կույս․ Կույսերը կախված են տեղեկատվությունից։ Տեղեկատվության որակ և ճշմարտացիությունը առանձնապես նշանակություն չունի։
Կշեռք․ Կշեռքները կախված են սիրուց, իսկ սերը «պատվերով» չէ։
Կարիճ․ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կարիճները կախված են սեռական հարաբերություններից։ Կախվածության մեր հորոսկոպում Կարիճը ոչ միայն թմրամոլ է, այլ նաև նարկոբարոն:
Աղեղնավոր․ Աղեղնավորը կախված է ազատությունից։ Նրա անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Աղեղնավորին տանում է կատաղի կոտրման վիճակի։