Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը, հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հակառակորդը կրառել է հրաձգային զենք: Հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։