Երևանում հունիսի 8-ին, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ին, 7-ին, 10-ին կեսօրից հետո, 8-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում հունիսի 8-ին, 9-ին առանձին շրջաններում, 6-ին, 7-ին, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 6-ին, 9-ին, 10-ին տեղումները կլինեն կեսօրից հետո, իսկ հունիսի 7-ին և 8-ին՝ գիշերը և կեսօից հետո։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։