Հունիսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա գերմանացի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը, հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ ընկերության մամուլի ծառայությունը։
Բացառիկ համերգային ծրագիրը պատրաստել է Պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Համերգին կնվագեն Նիկողայոս Վարդանյանը (թավջութակ/կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Կարեն Գրիգորյանը (ստեղնաշարային գործիքներ): Կհնչեն Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները շեփորի, էլեկտրոնիկայի և ջազ տրիոյի համար։
Տոմսերի արժեքը՝ 3 000-10 000 դրամ։