Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին հրավիրված էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը՝ նշանակելով նոր նախարարներ։