Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից, Armenia Today-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը։
Մեզ հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ իր փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել 1,4 և 5 միավորված պոլիկլինիկաների նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Իսկ Ստեփանյանը նշանակվել է Երևանի նույն միավորված պոլիկլինիկաների տնօրեն։