Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: