Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած վթարի տեսանյութի հրապարակումից հետո, երբ փողոցը մասամբ փակվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան անցնելու համար։
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայողական քննության շրջանակներում կքննարկվեն նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների և վթարի պատճառահետևանքային կապը։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեպքից հետո քրեական գործ է հարուցվել։
Վթարի տեսանյութը՝ այստեղ։