Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 7 երկրի ավելի քան 200 բռնցքամարտիկ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 63 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ»,- հայտնել է ֆեդերացիան։