Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին Կինոյի Տան Մեծ Դահլիճում (Վարդանանց 18):21-րդ Մէկ Կադր Կարճամետրաժ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի բացմանը
Փառատոնը կբացվի Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» հայ-իրանական անիմացիոն ֆիլմի հայկական պրեմիերայով։ Ֆիլմի սցենարիստներից մեկն է հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը։
Բացմանը կունկնդրեք նաև կոմպոզիտոր, թառահար, իմպրովիզացիոն երաժիշտ, պրոդյուսեր և բացման ֆիլմի կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի կատարումները:
Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թռչող տերևների երգը» ֆիլմի իտալական պրեմիերան կկայանա «Shorts International Film Festival» կինոփառատոնի «Eco Short Competition» մրցույթի շրջանակում: Ֆիլմն ընդգրկվել է նաև Lago Film Fest փառատոնի «Unicef Teens» մրցույթում:
Ֆիլմը հետաքրքիր ճանապարհորդություն է դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։