Հանրապետության տարածքում հունիսի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 10-ին կդիտվի ամպամածություն, կեսօրից հետո և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +29-ից +31: Արցախում կդիտվի ամպամածություն, ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ, ցերեկն օդի ջերմաստիճանը սպասվում է +25-ից +30; գիշերը՝ +14-ից +17: