Հայ մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Խորվաթիայում ընթացող «World Challenge Cup» մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
«Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել «նժույգ թափեր» վարժությունում իսկ Արթուր Ավետիսյանը՝ «օղակներ» վարժությունում։ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել «հենացատկ» վարժությունում և արծաթե մեդալ՝ «նժույգ թափեր»-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։