Անկարա կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, գրում է «Փաստ» թերթը՝ հղում անելով ԱԳՆ աղբյուրին։
«Քննարկման հիմնական թեման եղել է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես նաև հուլիսի երկրորդ կեսին Մարգարայի անցակետի բացման հնարավորությունը»,- նշում է թերթը։
Փաշինյանը, որը մեկնել էր Անկարա մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, այնտեղ մի քանի «ոչ հրապարակային» հանդիպումներ է անցկացրել, հավելել է թերթը։
Հայաստանի վարչապետը հունիսի 3-ին մասնակցել էր Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայում Փաշինյանին դիմավորել էր Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները փոխելու մտադրության մասին
Բաքուն ծրագրում է առաջիկա օրերին փոփոխություններ կատարել Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի...