Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը տուժածներ չունի: Արցախի ՊՆ-ն էլ հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ նշելով, թե ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։