Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Պետրոս Աշկարյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Առաջնության եզրափակչում 65 կգ քաշային Աշկարյանը 5։3 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չիկաիձեին։
Ֆեդերացիայի տվյալներով՝ Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Յուրի Կարապետյանը (55 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) պարտվել են բրոնզե մեդալների համար պայքարում։