Հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր, հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
«Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (Խարդախություն, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով) նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է այն անձանց տվյալները, ովքեր ֆեյսբուքյան կեղծ դրամահավաքների միջոցով քաղաքացիներից գումար են շորթել։
«Ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է: Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։