Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթկառուցվածքների ապաշրջափակմամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի հայտարարությունների համատեքստում ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին:
«Ակնհայտ է, որ այդ ենթակաառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հման վրա»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պարբերաբար քննարկումներ են լինում, նաև վարչապետի մասնակցությամբ վերջին շրջանում ինտեսիվ հանդիպումներ են լինում Ադրբեջանի ղեկավարի հետ:
«Այս հարցերը քննարկվում են և իմ մասնավոր, գուցե սուբյեկտիվ տպավորությունը այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջնական արդյունք դեռևս չուեննք և առայժմ ցավոք սրտի չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառով: Բայց Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահարգռգված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում հենց Թուրքիայի նախագահի մեջբերած կոնտեքստում՝Պեկին Լոնդոն կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ միջազգային ենթակառուցվածքները միանշանակ և միանգամայն կարող են տեղավորվել հայկական խաչմերուկի մեր ծրագրի մեջ: