Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպատակ ունի շուտով հասնել լիարժեք գործունեության, որի մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Հենց սկզբից EUMA-ն լիովին թափանցիկ է վերաբերում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին: Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության»,- ասված է գրառման մեջ:
Նշված է նաև, որ EUMA-ն անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի: