Ձեր պահած բանակն ինձ մայկա-տռուսիկ չի տվել՝ ԱԺ նիստում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի։
Իր ելույթում Վահագն Ալեքսանյանը նշել է, որ մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերում 1920-30-ականների արտադրության հրանոթներ էին, 1960-1980-ականների «Զիլ»-երով էին տեղափոխում մեր տղերքին։
Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է. «Դու էլ էիր առանց մայկա–տռուսիկ»։ Վահագն Ալեքսանյանը պատասխանել է․ «Այո՛, Ձեր պահած բանակն ինձ մայկա-տռուսիկ չի տվել։ 2016թ․ բանակում եմ եղել, և եթե ձեր ասածը դա է, հաստատում եմ, այո՛, չէր տալիս»։
Բանավեճին միջամտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ջղայնացեք դուրս եկեք, պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք։ Դուք չեք որոշողը, թե ով է փոքր մարդ, դա որոշում է ժողովուրդն ընտրության ժամանակ։ Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք, հիշեք, ո՞վ է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել։ Կարող եմ ցուցակը ներկայացնել՝ ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով։ Իսկ հիմա լքեք դահլիճը։ Ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում և ով եք դուք»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Եթե Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ,...