Խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, այսինքն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆովի հետ բանակցություններից հետո մամուլի հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի, ինչպես նաև նշել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ կան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ նշելով, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բարեկեցություն կբերի տարածաշրջանին։
«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին...