Ծնվել է հոլիվուդյան 83-ամյա դերասան Ալ Պաչինոյի և նրա 29-ամյա ընկերուհու որդին. տղային անվանել են Ռոման, հայտնում է TMZ-ն։
«Հաստատում եմ, որ Ալ Պաչինոն և Նուր Ալֆալլահը որդի են ունեցել՝ Ռոման Պաչինո անունով»,- հայտարարել է դերասանի ներկայացուցիչ Սթեն Ռոզենֆիլդը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «երկու ծնողներն էլ երջանիկ են»։ Զույգին արդեն տեսել են Լոս Անջելեսի ռեստորանում ճաշելիս և քաղաքի փողոցներով զբոսնելիս։
Ալ Պաչինոն սկսել է հանդիպել Նուրի հետ 2022 թվականի ապրիլին։ Նշվում էր, որ մինչ այդ աղջիկը հանդիպել է Միք Ջագերի հետ, ով այժմ 79 տարեկան է և 61-ամյա միլիարդատեր, բարերար Նիկոլաս Բերգգրուենի հետ։ Խոսակցություններ կային նաև նրա և Քլինթ Իսթվուդի հարաբերությունների մասին, ով այժմ 93 տարեկան է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալ Պաչինոն ԴՆԹ թեստ էր պահանջել՝ չհավատալով, որ իր տարիքի և առողջական խնդիրների պարագայում Նուր Ալֆալլահը կարող էր հղիանալ իրենից:
Նշվում էր նաև, որ դերասանը, ով արդեն ունի երկու դուստր և մեկ որդի, այլևս չէր ցանկանում երեխաներ ունենալ և նույնիսկ մտադիր չէր լուրջ հարաբերություններ կառուցել Ալֆալլահի հետ։
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Դելփյան խաղերի հայ մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչները...