Հայաստանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի նկատմամբ՝ կապված երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ, հաղորդում է Հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով նախարարությանը։
Նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ դեպքի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու համար։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։