«Արմաթ» լաբորատորիաներ են բացվել Կապանում և Մեղրիում, հայտնում է Մոսկվայի «Դոմ Մոսկվի» մշակութային և բիզնես կենտրոնը։ Նշվում է, որ Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցներում բացվեցին նորարարական դասարաններ։
«Ռուսաստանի և Հայաստանի պետական գերատեսչությունների համագործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման ոլորտում վերջին ձեռքբերումներին»,- հայտնում են կենտրոնից։
«Արմաթ» լաբորատորիան արդեն գործում է 645 կենտրոնում։ Ընդհանուր առմամբ՝ նմանատիպ դասարաններ գործում են աշխարհի վեց երկրներում, որտեղ սովորում է ավելի քան 18 հազար դպրոցական։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս տիրապետել ժամանակակից մասնագիտություններին, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացեն մարզերի բնակիչների համար։
«Լաբորատորիաներում կարող են սովորել ոչ միայն այս դպրոցների, այլ նաև այլ ուսումնական հաստատությունների աշակերտները։ Մենք մշտապես մեթոդական աջակցություն ենք ցուցաբերելու, նրանց համար կազմակերպելու ենք ցուցահանդեսներ, մրցույթներ»,- ընդգծել է Վարդանյանը։
ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմն ուսումնասիրելու հարցով դիմել է Դատախազություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմն ուսումնասիրելու հարցով դիմել է Դատախազություն, հայտնում է նախարարության...