«Շանի» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի խարդախություն՝ բանակին անհրաժեշտ օգնություններ տալու անվան տակ, հայտնում է Shamshyan.com-ը։
«ՀՀ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ Էրիկ Ս.-ն 2020 թվականին հիմնադրել է «Շանի» հասարակական կազմակերպությունը և «Ֆեյսբուքյան» կայքէջում գրանցվելով «Shagi Ngo» անվամբ՝ տեղադրել է բանկային հաշվեհամարներ, քաղաքացիներից հավաքել մոտ 300.000 ԱՄՆ դոլար՝ բանակին անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և ԶՈւ-ին նվիրաբերելու նպատակով, սակայն գումարի մեծ մասը յուրացրել է և իր հանցավոր գործունեությունը քողարկելու համար կարել է վրաններ, քողարկման ցանցեր, ուսապարկեր, այլ պարագաներ, որոնք հանձնել է մարտական հերթապահություն իրականացնող որոշ ջոկատների»,- հայտնում է ԶԼՄ-ն։
Նշվում է, որ ստացվող դրամական հոսքերը ակտիվացնելու համար պարբերաբար օգտագործել է «Ազգ-բանակ» եզրույթը՝ այդ կերպ շահագրգռվածություն առաջացնելով քաղաքացիների շրջանում, արդյունքում հավաքված գումարները ԱՄՆ-ում բացված հաշվեհամարներից փոխանցվել են Է. Սարգսյանի անունով, ով խաբեությամբ տիրացել է դրանց:
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։