Ալբանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գեւորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Հենրիկ Հայկյանը (110 կգ) դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ։ Վլադիմիր Ազարյանը (65 կգ) բրոնզե մեդալ նվաճեց:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել էր մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ։