Ամառային 4 նորաձև համադրություն է ներկայացրել thesymbol.ru-ն, որի միջոցով կարող եք ընտրել սպիտակ տաբատի հետ համադրելի ձեր նախընտրելի տարբերակը։
Սպտակ վերնաշապիկով
Պարզ բամբակյա վերնաշապիկը ամառային զգեստապահարանի հիմնական մասն է: Այն իդեալական տեսք կհաղորդի ձեզ հատկապես սպիտակ տաբատով:
Կոստյումի ժիլետով
Այս սեզոնին կոստյումի ժիլետը բավականին նորաձև է և այն համադրելի կլինի նաև սպիտակ տաբատի հետ։ Միևնույն երանգի տաբատն ու ժիլետը մոնոխրոմ պատկեր կստեղծեն։
Բոդիով
Եթե ձեզ դուր չեն գալիս երկար, արձակված վերնաշապիկները, փոխարինեք դրանք բոդիներով։
Կոստյումի կազմում
Եթե նույնիսկ շոգին ցանկանում եք դասական ոճով հագնվել, կարող եք ցանկում ներառել նաև սպիտակ տաբատը։ Այն կարելի է համատեղել ցանկացած վերնաշապիկի և կոշիկների հետ։