Ինֆեկցիոնիստ, բժիշկ Անդրեյ Պոզդնյակովը պատմել է, թե ինչ կպատահի օրգանիզմի հետ, եթե չափից շատ ջուր խմեք։
Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել այնքան ջուր, որքան ցանկանում եք։ Ըստ նրա՝ պետք չէ ձգտել որոշակի քանակությամբ հեղուկ խմել։
«Պետք է հաշվի առնել, թե որքան շոգ է, արդյոք զբաղվել եք սպորտով կամ այլ ֆիզիկական ակտիվությամբ, և ինչպիսին է եղել ձեր սննդակարգը։ Կան նաև իրավիճակներ, որոնց դեպքում օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք ունի։ Խոսքը բարձր ջերմության, փորլուծություն, փսխումների և այլ դեպքերի մասին է»,- ասել է Պոզդնյակովը։
Բժշկի կարծիքով՝ օրգանիզմում հեղուկի ավելցուկն ավելի վտանգավոր է, քան դեֆիցիտը։ Բժիշկը նաև նշել է, որ ջրի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի այտուցվածության։